Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Բաքվի «սեւ ցուցակում» է ավելացվել՝ Արցախ այցելության համար

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը Բաքվի «սեւ ցուցակում» է ավելացվել՝ Արցախ այցելության համար

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» իշխող խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը Ադրբեջանի իշխանությունների կողմից ավելացվել է Բաքվի հայտնի «սեւ ցուցակում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան։ Այսպիսով, ռուս պատգամավոր Միլոնովի մուտքը Ադրբեջան արգելվել է, քանի որ նա Արցախ է գնացել հայկական կողմից, առանց Բաքվի թույլտվությունը հարցնելու։ Նշենք, որ այդ ցանկում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, հայտնի մշակութային եւ արվեստի գործիչներ, գործարարներ, որոնց այցելել եւ այցելում են Արցախ հայկական կողմից։