Որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք

Որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք

Դպրոցը բուլկի թխողի, ջեմ արտադրողի, հաց արտադրողի, էլեկտրիկի, սանտեխնիկի համար չէ, նույնիսկ՝ ուսուցչի , ընտրատեղամասի, տնօրենի համար չէ, այլ երեխայի համար է: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մեր իրականության մեջ մենք հակառակն ենք տեսնում, այդ շարքի մեջ երեխաները վերջին տեղում են, և երեխաներին մատուցվող ծառայությունների մասին՝ եթե ոչ դե յուրե, կենացների մակարդակով, այլ իրականության մեջ հաճախ մոռանում ենք, որովհետև նախորդ օրը շատ ենք խմած լինում, հաջորդ օրը մոռանում ենք»,- ասել է Փաշինյանը։