«Բեգլարյան կենտրոնում» 30-ամյա ծննդկան է մահացել

«Բեգլարյան կենտրոնում» 30-ամյա ծննդկան է մահացել

«Բեգլարյան կենտրոնում» այսօր 30-ամյա կին է մահացել։ Տեղեկությունը հաստատեցին ԲԿ-ից՝ մանրամասնելով, որ կինը մահացել է կեսարյան հատումից 7 ժամ անց, չի ունեցել որևէ արյունահոսություն։

«Ոչ մին բան չկա գինեկոլոգի կողմից, ոչ մի բան․․․Հարազատները նույնիսկ խոսել են, ինքը լավ է եղել, թե ինչից է մահացել, ցույց կտա փորձաքննությունը, բայց նախնական՝ տրոմբ է, ինքը վարիկոզ է ունեցել կամ․․»,-ասաց ընդունարանի հերթապահ մանկաբարձ ներկայացած կինը։

Վիրահատությունը կատարել է ծնարանի բաժնի վարիչ Մելս Ավագյանը, որը կոլեգայի հավաստիացմամբ՝ որևէ թերացում չի ունեցել։ Անգամ ասաց, որ բազում կյանքեր՝ «արգանդի հեռացումներ ու արյունահոսություններ է փրկել» ու մշտապես հրավիրվում է այլ ԲԿ-ներ ծնդդօգնության համար։

Երեխան՝ ծննդկանի դուստրը փրկվել է։Կինը ունեցել է 2 որդի և սա նրա երրորդ հղիությունն է եղել։

Նշենք, որ կինը բժշկական կոնսուլտացիաները տարել է 8-րդ պոլիկլինիկայում։ «Ուղղակի, միանգամից երեխայի սրտի բաբախն է վատացել է և կլինիկա ընդունվել է հիպոքսիայի պատճառով, գիշերվա տասին կատարվել է վիրահատություն»,-ասաց բժշկուհին։

Վիրահատող բժշկի հետ խոսել չհաջողվեց։