Հայտնաբերվել է հակամարմին՝ COVID-19-ի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծելու համար

Հայտնաբերվել է հակամարմին՝ COVID-19-ի դեմ ունիվերսալ պատվաստանյութ ստեղծելու համար

Չինաստանում գիտնականները հայտնաբերել են 35B5 մոնոկլոնալ հակամարմինը, որը կարող է արդյունավետ կերպով չեզոքացնել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի տարբեր շտամները։ Այն կարող է դառնալ, ըստ գիտնականների, այն հիմքը, որի վրա կստեղծվի կորոնավիրուսային հիվանդության դեմ նախատեսված ունիվերսալ պատվաստանյութը։

Կրիո-էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ իրականացված փորձերից պարզվել է, որ 35B5 հակամարմինն ազդում է վիրուսի այն ունիկալ հատվածի վրա, որը չի փոխվում մուտացիաների ժամանակ։ 35B5 հակամարմնի հենց այս հատկությունն էլ թույլ կտա ստեղծել կորոնավիրուսային հիվանդության տարատեսակ շտամների դեմ նախատեսված ունիվերսալ պատվաստանյութը։ Այն կարող է չեզոքացնել նաեւ վերջերս հայտնաբերված B.1.1.529 կամ «օմիկրոն» շտամմը։ 35B5 հակամարմինը ստացվել է ծանր հիվանդացության ընթացք ունեցած, կորոնավիրուս հաղթահարած մարդու արյունից։