Ոստիկանական կուտակումներ դատարանի դիմաց

Ոստիկանական կուտակումներ դատարանի դիմաց

Սեպտեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 13։00-ից հետո։

Դատարանի դիմաց սկսում են ոստիկանական ուժեր կուտակվել։

Արշակունյաց պողոտայում մեծ թվով ոստիկանական մեքենաներ են կայանվել։

Քոչարյանի աջակիցների և դեմ կողմի միմյանց զուգահեռ ակցիաները դատարանների դիմաց արդեն ավանդույթ են դարձել։ ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցներն այս պահի դրությամբ բացակայում են, իսկ Քոչարյանի դեմ կողմն արդեն սկսում է հավաքվել։