Խուզարկել են Զելենսկու նախկին հովանավոր օլիգարխի տունը

Ինչպես հայտնել ենք, Ուկրաինայում խուզարկություն է կատարվել ներքին գործերի նախկին նախարար, հայազգի Արսեն Ավակովի տանը։ Այդ մասին տեղեկությունն անձամբ հաստատել էր Ավակովը։
Ուկրաինական լրտավամիջոցների փոխանցմամբ, երկրի անվտանգության ծառայությունը և տնտեսական անվտանգության բյուրոն խուզարկություն են անցկացրել նաև հայտնի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու տանը, որը կապված է «Ուկրտատնաֆտ»-ում մեքենայությունների գործի հետ։
Խոսքը ավելի քան 1 միլիարդ դոլարի նավթամթերքի վատնման և խոշոր մաքսային վճարումներից խուսափելու մասին է։
Ի դեպ, նախկինում Կոկոմոյսկին մտերմիկ կապեր է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ․ ինչպես նշում են լրատվամիջոցները, օլիգարխը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Զելենսկուն։
Կարծիքներ