Մայրը կպչուն ժապավենով կապել է իր մանկահասակ դստեր ձեռքերն ու ոտքերը, դրել աղբարկղի մեջ

Մայրը կպչուն ժապավենով կապել է իր մանկահասակ դստեր ձեռքերն ու ոտքերը, դրել աղբարկղի մեջ

2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018 թվականի սեպտեմբերին ծնված մանկահասակ դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, այնուհետև երեխային բնակարանից տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով: