Աշնանը կներկայացնի մարդանման ռոբոտին

Աշնանը կներկայացնի մարդանման ռոբոտին

Իլոն Մասկն այս տարվա աշնանը՝ սեպտեմբերին, կներկայացնի առաջին մարդանման ռոբոտին։ Նշենք, որ անցյալ տարի տեղի ունեցած Tesla AI Day միջոցառմանը Մասկը ներկայացրել էր իր սուպեր Dojo համակարգիչը եւ հայտարարել էր, որ ունի պլաններ ստեղծելու ռոբոտ-հումանոիդ, որը կկոչվի Tesla Optimus։ Եւ ահա, Tesla AI Day #2 միջոցառման ժամանակ, այս տարվա սեպտեմբերի երեսունին Մասկը կներկայացնի հումանոիդ-ռոբոտին։ Ի դեպ, նախապես պլանավորված էր, որ միջոցառումը տեղի է ունենալու օգոստոսին, սակայն հետո այն հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի վերջ։