Ինքնասպան է եղել ռուս ստենդ-ափ երգիծաբան Ալեքսանդր Շալյապինը

Ինքնասպան է եղել ռուս ստենդ-ափ երգիծաբան Ալեքսանդր Շալյապինը

Մոսկվայում իր տանը հայտնաբերվել է ստենդ-ափ երգիծաբան Ալեքսանդր Շալյապինի դիակը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, երգիծաբանն ինքնասպան է եղել։ Դիակը հայտնաբերել է Շալյապինի կինը եւ զանգել ոստիկանություն։

Երգիծաբանը 41 տարեկան էր։ Նա մասնակցում էր ТНТ-ով հեռարձակվող Stand Up Show-ին, ինչպես նաեւ նկարահանվել մի քանի սերիալներում։ Աշխատել է նախկինում MAXIMUM ռադիոկայանում։