Թեհրանի համար ընդունելի չէ այն, ինչը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան

Թեհրանի համար ընդունելի չէ այն, ինչը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան

Իրանը միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այն, ինչը պատճառ կդառնա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խախտման, Թեհրանի համար ընդունելի չէ․ ԱԺ-ում այսօր ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Ճշտող հարցին՝ ստացվում է, որ Իրանի դեսպանը համաձայն չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունների հետ, Մեհդի Սոբհանին կրկնեց․ «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ»: