Ռուսաստանի նոր կառավարության կազմը հայտնի է

Ռուսաստանի նոր կառավարության կազմը հայտնի է

Ինչպես եւ հաղորդվել էր ավելի վաղ ՌԲԿ-ի կողմից, ՌԴ նոր կառավարության կազմը հայտնի է։ Կառավարությունն ունի մեկ առաջին փոխվարչապետ եւ ութ փոխվարչապետ։ Առանցքային նախարարներից Սերգեյ Շոյգուն, Սերգեյ Լավրովը, Ալեքսանդր Նովակը եւ մի շարք այլ նախարարներ, որոնք պաշտոնավարել են Դմիտրի Մեդվեդեւի կաբինետում պահպանել են պորտֆելները։ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարությունը լուծարվել է, իսկ վերջինիս լիազորություններն անցել են Տնտեսական զարգացման նախարարությանը։ Այս նախարարությանն են անցել նաեւ մի շարք գերատեսչական մարմինների գործունեության ղեկավարումը, ինչպիսիք են՝ Росреестр-ը, Росздравнадзор-ը եւ այլն։