Բրիտանացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնագործել

Բրիտանացի գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ են հայտնագործել

Բրիտանական Կարդիֆի համալսարանի գիտնականները կատարել են մի հայտնագործությունը, որն ապագայում հնարավորություն կտա բժիշկներին աճեցնել մարդու իմունային համակարգը եւ ավելի հաջող կերպով այդպիսով պայքարել քաղցկեղային բջիջների դեմ։ Շատ մասնագետներ կարծում են, որ այդ հայտնագործությունը կարող է նոր էջ բացել քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին հայտնում է Nature Immunology-ն։ Ըստ հրապարակման, գիտնականները կարողացել են նկատել Т-լիմֆոցիտների հատուկ տեսակ, որոնք օրգանիզմում պատասխանատու են իմունային ռեակցիայի համար։ Այն ի տարբերություն այլ համանման բջիջների ավելի կայուն է եւ ավելի դիմացկուն։ Դրանք, իրենց մակերեւույթի վրա եղած հատուկ քիմիական ռեցեպտորների միջոցով կարողանում են զգալ հակագեները եւ հարձակվում են դրանց վրա, ոչնչացնելով դրանք։ Քաղցկեղի մի շարք տեսակների հետ կապված լիմֆոցիտը փայլուն արդյուն է ցույց տվել, ոչնչացնելով քաղցկեղային բջիջները, առանց վնասելու օրգանիզմը։ Գիտնականները դեռեւս դժվարանում են ասել, թե Т- լիմֆոցիտները ինչպես են տարբերում քաղցկեղային բջիջները առողջներից։ Նրա ռեցեպտորները փոխազդում են MR1 մոլեկուլի հետ, որն առկա է ցանկացած մարդկային բջիջի մեջ։