Փաշինյանի հերթական սուտը․ 2018-ին նա խոստանում էր, որ մինչև 2024 թ․ ջուրը չի թանկանա

Փաշինյանի հերթական սուտը․ 2018-ին նա խոստանում էր, որ մինչև 2024 թ․ ջուրը չի թանկանա

Երեկ տեղեկություն տարածվեց, որ խմելու ջրի սակագինը կթանկանա։ Մասնավորապես, 2022 թվականի համար Հայաստանի սոցիալապես անապահով բաժանորդների համար խմելու ջրի սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կավելանա 20 դրամով՝ դառնալով 200,47 դրամ: 

Իսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ բնակիչներին լրիվ այլ բան էր խոստանում, բայց, ինչպես նրա մյուս խոստումները, այս մեկը ևս սուտ դուրս։ Այսինքն՝ հերթական անգամ Փաշինյանը խաբեց ժողովրդին։

Իսկ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին իր քարոզարշավային ելույթներից մեկում բառացիորեն ասել էր հետևյալը․ «Ըստ նախկինում կնքված պայմանագրի՝ դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրն ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա ջրի» հետ կարողացանք, ի վիճակի եղանք աշխատել, և պայմանավորվեցինք, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»։

Շուտով 2022 թվականն է, և խմելու ջուրը, ինչպես տեսնում ենք, հակառակ Փաշինյանի սուտ խոստումների, թանկանալու է։ Ու ոչ ոք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին ձայն տվածները, չեն ասում, թե ինչո՞ւ նա երեք տարի առաջ իրենց ձայները կորզելու նպատակով իրենց խաբեց՝ սուտ խոստում տալով, եթե չէր կարողանալու դրան տեր կանգնել։