Վթարից տուժած երեխաները տուն են գնացել

Վթարից տուժած երեխաները տուն են գնացել

Սեպտեմբերի 15-ին Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Իրար են բախվել Mercedes, BMW, Infiniti, Opel Astra ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգու, այդ թվում՝ երեխաների,  նախ տեղում առաջին օգնություն է ցուցաբերվել, այնուհետև տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Երեխաներից երկուսը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը 7 տարեկան է, մյուսը՝ 16։ Երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և գնացել տուն։