Ուկրաինային խորհուրդ են տվել ՆԱՏՕ-ին առնչվող հարցերում զուսպ լինել

Ուկրաինային խորհուրդ են տվել ՆԱՏՕ-ին առնչվող հարցերում զուսպ լինել

Կիեւ են ժամանել ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն ու նրա տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Այնտեղ նրանք հանդիպել են Գերագույն Ռադայի խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Նուլանդը ակնարկել է, որ ՆԱՏՕ-ին առնչվող թեմաներում պետք չէ առանձնապես շատ խոսել եւ հարկ է այս առումով զսպվածություն ցուցաբերել եւ առավել կենտրոնանալ բարեփոխումների վրա: Բլինկենը ուկրաինացի խորհրդարանականների հետ խոսել է հիմնականում երեք հարցերի շուրջ, հիմնականում շեշտելով այն, որ Վաշինգտոնը կաջակցի Կիեւին, սակայն պետք է պայքարել կոռուպցիայի դեմ: