Փարաջանովի ֆիլմերը կցուցադրեն Արխանգելսկում

Փարաջանովի ֆիլմերը կցուցադրեն Արխանգելսկում

Ռուսաստանի Արխանգելսկի մարզային Դոբրոլյուբովի անվան մարզային գրադարանում մեկ ամիս շարունակ տեղի կունենան հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ եւ նկարիչ Սերգեյ Փարաջանովի կինոնկարների ռետրոսպեկտիվ ցուցադրությունը՝ ի նշանավորումն աշխարհահռչակ արվեստի գործչի ծննդյան հարյուրամյակի։ Հունվարի 15-ին, մասնավորապես, կցուցադրվի «Նռան գույնը», որը պատկանում է այն ֆիլմերի թվին որոնք ինքնին եզակի արժեք են։ Ըստ ռուսական կողմի մեկնաբանության, դա ոչ թե կինոնկար է, այլ առանձնահատուկ արվեստի գործ` աուդիովիզուալ գլուխգործող, պոեզիա՝ էկրանին։

Հունվարի 22-ին կցուցադրվի «Սուրամյան ամրոցի առասպելը»՝ նկարահանված 1984 թվականին, վրացական առասպելի մոտիվներով։ Հունվարի 29-ին կցուցադրվի «Աշուղ Ղարիբը», որը նկարահանվել է 1988 թվականին՝ Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա։