Ժիրինովկսին կրկին սկանդալ է սարքել Պետդումայում

Ժիրինովկսին կրկին սկանդալ է սարքել Պետդումայում

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կրկին սկանդալ է սարքել Պետդումայում եւ հեռացել այնտեղից նետելով՝ «Զզվում եմ» արտահայտությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Ժիրինովկսին լքել է Պետդուման ի նշան բողոքի այն բանի համար, որ պատգամավորների մեծամասնությունը մերժել իր նախաձեռնությունը, ըստ որի պետք է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվեր այն անձանց համար, ովքեր այլ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացիություն չունեն, սակայն ազգությամբ համարվում են ռուս։ «Ես, ի նշան բողոքի լքում եմ նիստերի դահլիճը։ Ինձ համար տհաճ է ձեր հետ նույն վայրում գտնվելը։ Դուք չեք քվեարկում այս օրենքին, որը օգուտ է մեր քաղաքացիների համար»,- ասել է Ժիրինովսկին։ Նա համարել է, որ դա ամոթալի է։