Վթար Բագրատունյաց պողոտայում. կա տուժած

Վթար Բագրատունյաց պողոտայում. կա տուժած

Մայիսի 30-ին, ժամը 13։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ից դեպի առաջին մաս տանող ճանապարհին՝ «Մուլտի գազ» գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70ա շենքի մոտակայքում բախվել են «GAZ 21» (վարորդ՝ Հրաչ Գ․, ծնված 1963 թ․) և «Volkswagen Vento» (վարորդ՝ Արշակ Գ․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հրաչ Գ․-ն շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։