Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը․ Աշոտյան

Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը․ Աշոտյան
Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ՈՒժերի զորախումբ ուղարկելու հարցը։

ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիյաում է։
Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։

ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝
1. Հրապարակի Սիրիյաի իշխանությիւնների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելիւ հետ կապված։
2. Ինչու է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։

Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ Խաղաղություն Սիրիային»։

Հ․Գ․ ընդամենը երկու օր առաջ դիմել էինք Արծրուն Հովհաննիսյանին՝ հարցնելով, թե երբ է պատրաստվում Սիրիա գործուղվել հայկական առաքելությունը, ինչին ՊՆ խոսնակն ասել էր՝ կլինի, կտեղեկանաք։