Կազմաքանդման գործընթացը դեռ ձգձգվում է, քանի որ․․․

 Կազմաքանդման գործընթացը դեռ ձգձգվում է, քանի որ․․․

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը սկզբում հետևողական, բայց դանդաղ, ապա «թավշյա» կեղծ ժողովրդավարական իշխանափոխությամբ սրընթաց արյունալի մարտ-պատերազմով, որ չի ավարտվում, խայտառակ անմեղսունակությամբ, շրիշակից ցածր կառավարման մակարդակով, միմյանց հանդեպ անբանական անհանդուժողականությամբ, ինքնաոչնչացման ախտաբանությամբ մոտեցնում ենք վերջնական ջախջախման, բայց հանձնման և կազմաքանդման գործընթացը դեռ ձգձգվում է, քանի որ հիվանդի որոշ օրգան-համակարգեր, ի տխրություն տնաբույս արևմտամետ կամ ռուսամետ վերլուծաբաննների, տարաբևեռ բայղուշ-մարգարեների, դիմադրում է վիրահատական անդամահատման սեղանին: Չորրորդ Հանարապետության մասին կանխատեսումներից ձեռնպահ կմնամ: Գրառումս ավարտեմ օրվա ախտորոշիչ նկարով: Բերձորի Արցախի հերոսների խաչքարը՝ Լեոնիդ Ազգալդյանի խոսքերով, որի արձանն արդեն պղծել է անպատիժ թափթփուկը. «Սա Հայաստան է, և վերջ», իսկ հետևում՝ Մոնթե Մելքոնյանի արձանագրումը՝ «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։

Նարինե Դիլբարյան