Շնորհակալություն, տղերք, ձեր անմնացորդ նվիրումի, աննկուն պայքարի համար

Շնորհակալություն, տղերք, ձեր անմնացորդ նվիրումի, աննկուն պայքարի համար

Շնորհակալություն տղերք, ձեր անմնացորդ նվիրումի, աննկուն պայքարի, գլադիատորական կամքի դրսևորման համար։ Ցավալի է, որ մեր առյուծների առաջնորդները, ոչ միայն առյուծներ չեն, դեռ ավելին՝ մկնիկ էլ չեն։ Սկզբունքային խաղից ժամեր առաջ դավաճանների խոսնակ պետրոսի մոտ հիմար հիմար ճամարտակում էր ՀՖՖ ղեկավար կարգված ինքնահավան ոչնչությունը։

Ճամարտակելու ընթացքում այդ չնչին արարածը իրենց քննադատողներին հիմար հիմար խոսելու մեջ մեղադրեց առանց կոնկրետացնելու։ Քանի որ քննադատողներից մեկն էլ ես եմ, ուստի հասկացա, որ այդ որակումը կարող էր վերաբերել նաև ինձ և դրան կպատասխանեմ այժմ։ Լսիր, թրքահարճ, անբարո ոչնչություն, երբ ես խաղադաշտում մեր երկրի ու ազգի պատիվն էի պահում, դու պատիվ էիր ունենում վազել իմ հարվածած գնդակների հետևից, ճղճիմ, ստախոս արարած, ամոթից լռելու և հանրության աչքին չերևալու փոխարեն, դեռ հանդգնում ես ճամարտակե՞լ, միլլիոնավոր եվրոներ իապանացիներիդ վրա ծախսելու փոխարեն ծախսեիր նորմալ մարզիչ գտնելու վրա, ոչ թե քեզ պես մի ինքնահավան, դատարկապորտ մարզիչ գտնեիր, որն իրեն թույլ տար վիրավորել հարց հնչեցնողին հետխաղյա մամուլի ասուլիսին։

Դա՞ է իրավիճակին տիրապետելու քո տեսլականը, թե դուք աստվածատուր եք և բոլորը պիտի խոնարհվեն ձեզ հանդիպելիս, կամ ոտքի կանգնեն ձեր անունը լսելիս։ Հայկական ֆուտբոլը կործանման հասցրած մանրէ, հասկանում եմ, որ քո հոգևոր հոր պես՝ ինչ հաշվով էլ պարտվես (0-10: 0-9: 0-6 և այլն), դու քեզ պարտված չես ճանաչի, բայց համոզված եղիր, դու կմնաս հայկական ֆուտբոլի պատմության աղբանոցում։

Երևանի «Արարատի», ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյան