Ադրբեջանում 6 մարդ մահացել է թունավորումից

Ադրբեջանում 6 մարդ մահացել է թունավորումից

Ադրբեջանում թունավորման դեպքով հուլիսին Կլինիկական բժշկական կենտրոն է դիմել 658 քաղաքացի։

Կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրանցից 139-ը հոսպիտալացվել են թունաբանական բաժանմունք, մնացածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ինչից հետո դուրս են գրվել տուն։

139 քաղաքացիներից 75-ը թունավորվել են թմրամիջոցներից, 26-ը քացախաթթվից, 10-ը էթանոլից, 1-ը՝ շմոլ գազից։ 

Նրանցից վեցը հոսպիտալացվել է ալերգիկ ռեակցիայի, մեկը՝ բոտուլիզմի պատճառով։ Կենտրոն է դիմել նաև 17 հոգի օձի խայթոցի և 3-ը՝ միջատների խայթոցների պատճառով։

Չնայած բժիշկների ջանքերին՝ թունավորման պատճառով բժշկական օգնության դիմած վեց մարդ մահացել է (երեքը՝ քացախաթթվից, երեքը՝ թունավորումից)։