Դեպի Հավայան կղզիներ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, կան տուժածներ

Դեպի Հավայան կղզիներ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, կան տուժածներ

Hawaiian Airlines ավիաընկերությանը պատկանող օդանավը, որը Օքլենդից իրականացնում էր չվերթ դեպի Հավայան կղզիներ, հարկադիր վայրէջք է կատարել ծխի առկայության պատճառով՝ Հոնոլուլուի օդանավակայանում։

Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն։ Կոշտ վայրէջքի հետեւանքով յոթ մարդ տուժել է։ Նրանց հոսպիտալացրել են։ Օդանավի մեջ եղել է 184 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամները։ Ըստ հրապարակման, օդանավի բեռնախցիկային հատվածում ծուխ է հայտնվել։ Վայրէջքից հետո ուղեւորներին տարհանել են։ Ծուխը, ըստ առաջին մասնագիտական կարծիքների, վտանգավոր չի եղել։