Վեց նոր մարզաձեւեր ներառվել են օլիմպիականների շարքում

Վեց նոր մարզաձեւեր ներառվել են օլիմպիականների շարքում

Միջազգային օլիմպիական կոմիտեն քվեարկել է վեց նոր մարզաձեւերի օլիմպիական ճանաչման օգտին։ Որոշումը կայացվել է ՄՕԿ 138-րդ նստաշրջանի ժամանակ, որը ընթանում է Տոկիոյում՝ Օլիմպիական խաղերի նախաշեմին։ ՄՕԿ-ը ճանաչել է Չեռլիգինդի միջազգային միությանը, Մուայ-թայի ընկերակցությունների միջազգային ֆեդերացիան, Սամբոյի միջազգային ֆեդերացիան, Այստոկսպորտի միջազգային ֆեդերացիան, Կիկբոքսինգի կազմակերպությունների համաշխարհային ընկերակցությունը եւ Լակրոսսի համաշխարհգային ֆեդերացիան։ Նոր մարզաձեւերը կսկսեն ներկայացված լինել սկսած 2028 թվականի Լոս-Անջելեսի Օլիմպիական խաղերից։