ՀՅԴ-ն կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել

ՀՅԴ-ն կառավարությանն առաջարկություններ է ներկայացրել

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը մարտի 23-ին ՀՀ կառավարությանն է ներկայացրել  արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: Դրանք վերաբերում են արտակարգ դրության՝ իրավիճակի գնահատումից բխող կառավարմանը և այլ ոլորտային  հարցերի:

Ներկայացված փաստաթղթի վերաբերյալ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հանդես կգա պարզաբանումներով և բացատրություններով:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին