«Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող հատվածում

«Քայլող մարդը» քանդակը կտեղադրվի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող հատվածում

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը

Երևանի ավագանու որոշմամբ՝ Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող հատվածում հաջորդ տարի կտեղադրվի մեծանուն քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հանրահայտ «Քայլող մարդը» քանդակը։ Ուրախ եմ, որ բոլոր երեք խմբակցություններն էլ կողմ քվեարկեցին. 47 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ՝ «Իմ քայլը» խմբակցությունից»։

Արտոյի վաղեմի երազանքը վերջապես իրականություն կդառնա։