Նահապետ Գեւորգյանը եկեղեցի՞ է կառուցում․ լուսանկարներ

Նահապետ Գեւորգյանը եկեղեցի՞ է կառուցում․ լուսանկարներ
Մեզ հասած տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը լքած արմավիրցի պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովո) Արմավիր քաղաքում եկեղեցի է կառուցում։ Այսօր էլ տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել է նաեւ ՔՊ-ական քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։



Սերգեյ դպիր Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Նահապետ Գեւորգյանը որոշակի աջակցություն է ունեցել,սակայն նրա նախաձեռնությամբ չի կառուցվել եկեղեցին․ «Նահապետը Գեւորգյանը տվել է միայն քարը եւ ավազը, ուրիշ ոչ մի բան չի տվել։ Այստեղ կան 16 խաչքավորներ, շինանյութը, բոլորը խաչքավորների ֆինանսական աջակցությամբ է եղել»։



Այսօր մատաղ է նաեւ հյուրասիրվելու, որը, ըստ մեր զրուցակցի, բնակիչների միջոցներով է բաժանվելու։



Ըստ նրա՝ եկեղեցին ցանկացել են կառուցել հարակից շենքերի բնակիչները, եկեղեցու բացումը կլինի մյուս տարում, այն կրելու է «Սուրբ Սարգիս» անվանումը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/45828602_1921966641231706_1116017461972434944_n.jpg?_nc_cat=111&_nc_eui2=AeGnj68qy4XiusnveK8mgq8eTRitkRdNtjZLRmX_XXaQk4aGtiOfOWef-lwDMX12oBeqGDMFrlrVmAr6kTgFZOBgqG50rtyAd11jGN7VIoJ-9w&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=50b45b48a748cba5395e901ccb83fd27&oe=5C89DEC5)



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/45776542_932662333601049_8836169121528807424_n.jpg?_nc_cat=109&_nc_eui2=AeEnurKoP2WyPp2f5j6874Ktf3Tz1z8ezn9l2LXWlXNKSkxAj5WUr6qvDJZXCMu6hSHXrmtz5ljW2eYjSTXEcTdKtM26rofCO3dTmZniS6a74w&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=afb3ae63f318fea414b705ba406f1ae3&oe=5C891029)



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/45723522_308604133297060_3553277446717440000_n.jpg?_nc_cat=106&_nc_eui2=AeEV3r9MiMX3Sm2vUkGPFdv0ahHeAE8c5pH7ybcmqzN-khnyaH35-uLDhSZH07xg7nM-xlg2oiwArAXL6RHZHiR_ylUXiVHkG2zvr6irCRo9Ew&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=9662d1112f9c53db2686d8b23885abe3&oe=5C8AB81C)



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**