Ամիրխանյանը Կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ-ին հորդորեց դուխով լինել (տեսանյութ)

Ամիրխանյանը Կոնսերվատորիայի ռեկտորի ԺՊ-ին հորդորեց դուխով լինել (տեսանյութ)
Երեկ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։



Այսօր արդեն Արայիկ Հարությունյանը նախկին ռեկտոր Շահեն Շահինյանի հետ կոնսերվատորիայի ռեկտորատին, դասախոսական կազմին ներկայացրեց նոր ռեկտորի ԺՊ-ին։ Մինչ այդ Շահեն Շահինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն է դիմում ներկայացրել ռեկտորի պարտականությունները դադարեցնելու համար եւ ցանկանում է մի քիչ ավելի ժամանակ տրամադրել իր անձնական կյանքին, բնության հետ շփմանը եւ ներքին ինդիկատորներով զգաց, որ ժամանակն է հեռանալ։ Արայիկ Հարությունյանն էլ իր խոսքում նկատեց, որ իր համար անակնկալ չէր այդ որոշումը, քանի որ դեռ 5 ամիս առաջ Շահինյանի հետ խոսել են կոնսերվատորիայի, նրա խնդիրների մասին, եւ հիմա եկել է փոփոխությունների ժամանակը։



Դահլիճում արդեն հնչեցին շնորհակալական խոսքեր թե նախկին եւ թե ներկա ռեկտորի ԺՊ-ի հասցեին, իսկ կոմպոզիտորներից Ռոբերտ Ամիրխանյանը Սոնա Հովհաննիսյանին հորդորեց դուխով լինել։



Առավել մանրամասն՝ թերթի վաղվա համարում։