Հրավիրել են ԵԱՏՄ գագաթնաժողովին

Հրավիրել են ԵԱՏՄ գագաթնաժողովին
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել են ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է ինքը՝ նախագահ Դոդոնը՝ պարզաբանելով, որ Մոլդովան հանդիսանում է դիտորդ երկիր ԵԱՏՄ խորհրդում։



Հիշեցնենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա Մոսկվայում այս տարվա դեկտեմբերին։ Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Մոլդովան այդ կարգավիճակը ստացել է այս տարվա մայիսի 14-ին՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի ժամանակ, միաձայն քվեարկությամբ։