ՀՀԿ-ի վերջին վատությունը (տեսանյութ)

ՀՀԿ-ի վերջին վատությունը (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը տապալվեց, քանի որ 63 պատգամավորի փոխարեն ընդամենը 57 պատգամավոր քվեարկեց դրան կողմ։ Նիստից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ սրանով ՀՀԿ-ական իրենց գործընկերները փորձեցին վերջում ևս մեկ վատություն անել քաղաքական դաշտին։



«Փաստացի ստացվում էր էնպես, որ նոր Ընտրական օրենսգրքով մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ որ ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր, ավելի շատ կուսակցություններ կարող էին ձևավորվել, միավորվել։ Իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի շարունակեն քաղաքական դաշտը ոչնչացնել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։



Թե ինչ է լինելու հետայսու, արդյոք երկրորդ անգամ կառավարությունը կբերի՞ նույն նախագիծը, պարոն Սիմոնյանը դժվարացավ որևէ հստակ բան ասել այս պահին, բայցև ոչինչ չբացառեց։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**