Պատգամավորները բոյկոտում են և չեն քվեարկում (տեսանյութ)

Պատգամավորները բոյկոտում են և չեն քվեարկում (տեսանյութ)
Խորհրդարանը չի կարողանում հաստատել ԱԺ արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքի քննարկման օրակարգը:



Պատգամավորները նորմալ չեն քվեարկում, ինչը ստիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ իր դժգոհությունը հայտնի, որ տգեղ բան է տեղի ունենում՝ պատգամավորները ներկա են, բայց չեն քվեարկում:



Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ պետք չի իրենց կողմ նայել, իրենք ողջ խմբակցությամբ կողմ են, որ այս օրենսգիրքը ընդունվի: Եվ հորդորեց նայել ՀՀԿ խմբակցության կողմ: Իսկ այստեղ նստատեղերը գրեթե դատարկ են:



ՀՀԿ-ականներից շատ քիչ մարդ կա, ներկա չեն նաև ԱԺ երկու ՀՀԿ-ական փոխնախագահները՝ Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը:



Ի վերջո, մի կերպ, ծերը ծերին հասցնելով քվեարկեց նվազագույնը 53 պատգամավոր, և ԸՕ նախագիծը սկսեցին քննարկել:



Մանրամասն՝ տեսանյութում:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**