Հայտնի է Լավրով-Բոլթոն հանդիպման օրը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայում կհանդիպեն հոկտեմբերի 22-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Նշենք, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը կայցելի նախ Մոսկվա եւ ապա՝ Հարավային Կովկաս։ Մոսկվայում նա հանդիպելու է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։
Կարծիքներ