Կոստանյանն ու Զեյնալյանը «բշտեցին» իրար

Կոստանյանն ու Զեյնալյանը «բշտեցին» իրար
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին ընթանում է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի փաթեթի քննարկումը: Այն զեկուցում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։



Բայց նախարարի և հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի ջրերը քննարկման ընթացքում մի առվով չէին հոսում: Կոստանյանն անընդհատ «բշտում էր» նախարարին և դիտողություն անում՝ «ինձ մի ընդհատեք, ռեպլիկ մի արեք, երբ խոսում եմ» և այսպես շարունակ:



Վերջապես փորձեց հակահարձակման անցնել նաև Զեյնալյանը, երբ իր խոսքն իրեն հատուկ ռեպլիկներով ընդհատեց Կոստանյանը: «Ռեպլիկներ մի՛ արեք իմ ելույթի ժամանակ»: Կոստանյանն էլ հակադարձեց, թե ինքը հանձաժողովի նախագահ է և իրավունք ունի: «Այ Դուք իրավունք չունեք»,-ասաց Կոստանյանը՝ Զեյնալյանին:



Վերջինս էլ փորձեց հակադարձել, թե չունի Կոստանյանը նման իրավունք: Բայց Կոստանյանն անզիջում էր. «Գրազ գանք՝ ունեմ իրավունք»,-հաղթական հայտարարեց նա:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**