Դա Վինչիի նկարները բացատրել են տեսողության առանձնահատկոթյունները

Դա Վինչիի նկարները բացատրել են տեսողության առանձնահատկոթյունները
Բրիտանական Daily Telegraph պարբերականը ներկայացնում է բրիտանացի գիտնականների կատարած բացահայտումը՝ կապված Լեոնարդու Դա Վինչիի կտավների հետ։ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Թայլերը, ինչպես եւ այլ շատ մասնագետներ գիտեին, որ Լեոնարդոն ունեցել է մանրուքներին ուշադրություն դարձնելու չափազանց մեծ հակում եւ փայլուն կերպով տիրապետել է արվեստի, գիտության եւ օպտիկայի գաղտնիքներին, որոնք հայտնի են եղել այն ժամանակ։



Բացի այդ, հայտնի է նաեւ, որ Լեոնարդոն նկարել է ձախ ձեռքով։ Գլխուղեղի տեսողական հատվածի ուսումնասիրությամբ զբաղվող պրոֆեսոր Թայլերը, ուսումնասիրելով Դա Վինչիի կտավները, եկել է այն եզրակացության, որ բացի արդեն նշված գործոններից, Դա Վինչիի նկարների վրա ազդել է նաեւ նրա յուրատեսակ տեսողությունը։ Պրոֆեսոր Թայլերը հայտարարել է, որ Լեոնարդո Դա Վինչին ամենայն հավանականությամբ ունեցել է տարամիտող շլաչություն, ինչը մարդուն տալիս է ստերեսկոպիկ տեսողություն։ Եթե սովորական պայմաններում այդ հիվանդությունը մարդուն խանգարում է եւ մարդիկ փորձում են այն ուղղել, ապա նկարիչների պարագայում հակառակն է։ Նրանց դա շատ օգնում է, եւ նրանք կարողանում են տեսնել եռաչափ աշխարհը երկչափ պատկերումով, եւ այդպես կարողանում են ավելի հստակ արտացոլել աշխարհը թղթի վրա։ Պարբերականը հիշեցնում է, որ նման տեսողական խնդիր ունեցել են նաեւ Ռեմբրադտը, Գուստավ Կլիմտը, Պիկասոն եւ այլոք։