Միշտ փռել են և փռելու են ասֆալտին

Միշտ փռել են և փռելու են ասֆալտին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից **Hraparak․aը**-ի հետաքրքրվեց՝ ասֆալտին փռելու օպերացիաներ էլի իրականացվո՞ւմ են ոստիկանության կողմից։









«Դա միշտ էլ եղել ա, և այո, դեռ կլինեն»,-ասաց Օսիպյանը։









**-Օպերատիվ տվյալներ էլի իրացվո՞ւմ են, որ ապօրինի զենքերով են շրջում մարդիկ, թիկնապահներով, ուղեկցող մեքենաներով։**









-Մենք վերահսկում ենք այդ գործըթնացը, ոչ միայն կոնկերտ այդ գործընթացը, այլ, ընդհանրապես ոստիկանության գործառույթների շրջանակներում բոլոր գործընթացները վերահսկվում են։









**-Վերջին ի՞նչ թարմ տվյալ կներկայացնեք, ո՞ւմ եք փռել ասֆալտին, ո՞ւմ մոտ եք զենք հայտնաբերել։**









-Հարգելիս, պարտադիր չի ապօրինի զենք մենք որևէ մեկի թիկնապահի, թիկնազորի մոտից հայտնաբերենք, զենք կարող է հասարակ, շարքային մի քաղաքացու մոտ լինի։









**-Կարո՞ղ ենք ասել, որ վարչապետի՝ ասֆալտին փռելու վերաբերյալ հրահանգն այլևս չկա։**









-Հարգելիս, ուրեմն անհրաժեշտ և պարտադիր չի, ես չգիտեմ՝ Ձեզ մոտ ոնց է, մեր՝ ուսադիր կրողներիս մոտ, պարտադիր չի, որ վարչապետն անընդհատ մեզ դա հիշացնի կամ հրահանգի։ Հրահանգը լինում ա մեկ անգամ, տրվա՞ծ է հրահանգը, վերջացավ, մենք կատարում ենք։















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**