Գեղեցկուհի Ֆելիստինա Ջոնսը 35 տարեկան է․ ֆոտոշարք

Գեղեցկուհի Ֆելիստինա Ջոնսը 35 տարեկան է․ ֆոտոշարք
Հայտնի դերասանուհի Ֆելիստինա Ջոնսը տոնել է իր ծննդյան 35-ամյա հոբելյանը։ Նա ծնվել է 1983 թվականին բրիտանական Բիրմինգհեմ քաղաքում։ Դերասանությամբ սկսել է հետաքրքրվել դեռեւս վաղ տարիքից։ 12 տարեկանում առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝ մարմնավորելով «Գանձեր որոնողները» ֆիլմի կերպարներից մեկը։



2000-ականների երկրորդ կեսին դերասանուհու կարիերան սկսել թռիչքաձեւ առաջ շարժվել։ Գրեթե բոլորը նրան հրավիրում էին մեծ նախագծերի մասնակցելու։ Մի քանի տարի մասնակցել է «Նորթենգերյան աբբայություն», «Ձախողակի հիշողությունները» եւ «Դոկտոր Ովը» ժապավենների նկարահանմանը։ Վերջին տարիներին Ֆելիստինան դարձավ Հոլիվուդի ամենից պահանջված դերասանուհիներից մեկը։ Հատկապես վճռորոշ էր «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» դրաման, որով նա արժանացավ «Օսկարի»։ Նա հանդես է եկել նաեւ «Աստղային պատերազմներում», «Մարդ սարդում», «Ինֆերնո»-ում եւ «Արժանահավատ պատմությունում»։