Ուզում ես նետվել մետրոյի ռելսերի տակ՝ պատրաստ եղիր փոխհատուցում վճարելու

Ուզում ես նետվել մետրոյի ռելսերի տակ՝ պատրաստ եղիր փոխհատուցում վճարելու
Մոսկվայի մետրոպոլիտենի ղեկավարությունը մտադիր է այսուհետ դատական կարգով փոխհատուցում պահանջել բոլոր նրանցից, ովքեր կանխամտածված կերպով նետվում են մետրոյի ռելսերի տակ։



Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։



Ըստ հրապարակման, նման քայլը մետրոպոլիտենի ղեկավարությունը ներառել է այն գործողությունների ցանկում, որոնք որակվում են որպես «ուղեւորի կողմից մետրոպոլիտենին հասցված վնաս»։



Մետրոպոլիտենից հայտնել են նաեւ, որ անթույլատրելի են համարում ուղեւորների կողմից իրենց հասցված գույքային վնասը, անկախ այն հանգամանքից, թե դա հասցվել է սթափ կամ ոչ սթափ վիճակում։ Ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ որպես հանրային սեփականություն՝ մետրոն ունի իր կանոնները եւ մետրոյից օգտվողները պարտավոր են պահպանել դրանք խստորեն՝ առանց այլոց իրավունքները ոտնահարելու։