Չինաստանում կտրուկ նվազել է մեծահարուստների թիվը

Չինաստանում կտրուկ նվազել է մեծահարուստների թիվը
Չինաստանում կտրուկ նվազել է մեծահարուստների թիվը, սակայն Ջեք Ման շարունակում է գլխավորել Չինաստանի մեծահարուստների ցանկը։ Հիշեցնենք, որ Ման հանդիսանում է Alibaba-ի հիմնադիրը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը։



Նշենք, որ մեծահարուստ համարվում է այն անձը Չինաստանում, ում կարողությունը գերազանցում է 290 միլիոն դոլարը։ Այսպես վերջին 20 տարում նման մարդկանց թիվը նվազելով հասել է 1893-ի։ Ըստ Hurun Report ամսագրի, դա պայմանավորված է նախ եւ առաջ չինական տնտեսության աճի տեմպերի դանդաղեցման, ինչպես նաեւ Չինաստան-ԱՄՆ առեւտրային պատերազմի հետ։



Նշենք, որ Ջեք Մայի կարողությունը գնահատվում է 39 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում Սյույ Ծյայինն է 36 միլիարդ դոլար ունեցվածքով, իսկ եռյակը փակում է Պոնի Ման 35 միլիարդ դոլար կարողությամբ։ Ուշագրավ է այն, որ այս տարի Չինաստանում կա 219 նոր մեծահարուստ, իսկ վարկանիշային ցանկը լքել է 456 մեծահարուստ։ Մեծահարուստների միջին տարիքը 55-ն է թեեւ կան նաեւ դեռ 30 տարեկան չդարձած միլիարդատերեր եւս։