Նյու Յորքում հայկական փողոց է բացվել

Նյու Յորքում հայկական փողոց է բացվել
Նյու Յորքի ագլոմերացիայում գտնվող Քունիսի համայնքի Բեյսայդ շրջանում բացվել է հայկական փողոց։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Նյու Յորքի քաղաքային խորհրդի անդամ Բերի Գրոդենչիկը, կոնգրեսմեն Գրեյս Մենգը տեղի հայ համայնքի եւ հոգեւոր ոլորտի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է Queens Gazette-ը։



Փողոցը, որ արդեն պաշտոնապես կոչվում է «Հայկական փողոց», գտնվում է Բեյսայդում գտնվող Հայ Առաքելական Սրբոց Մարտիրոսաց եկեղեցու հարեւանությամբ։