Հայաստանի ղեկավարը հանրահավաք է հրավիրել ընդդեմ «հակահեղափոխության» New York Times

Հայաստանի ղեկավարը հանրահավաք է հրավիրել ընդդեմ «հակահեղափոխության» New York Times
Հայաստանի վարչապետը իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել երկրի պառլամենտի շենքի մոտ, որպեսզի արտահայտի իր բողոքը իր հակառակորդների հանդեպ, որոնց անվանում է «հակահեղափոխություն»։ Այս մասին գրում է News York Times-ը վկայակոչելով  AP լրատվական գործակալությանը։ 



«Նիկոլ Փաշինյանը, ով դարձավ վարչապետ այս տարվա մայիսին, մի քանի շաբաթ տեւած բողոքի ցույցերից հետո, որով պարտադրվեց հրաժարական իր նախորդին, հայտարարել է, որ այս տարվա դեկտեմբերին լինելու են պառլամենտական ընտրություններ, փորձելով այդպիսով տապալել իր քաղաքական հակառակորդներին, որոնք պահպանում են մեծամասնությունը պառլամենտում։ Փաշինյանը մերժել է նախնական համաձայնեցման ժամանակ այն օրինագիծը, որը կարգելեր Փաշինյանին լուծարել խորհրդարանը եւ նշանակել նոր ընտրություններ։ «Մենք որոշում ենք կայացրել, ոչ այն պատճառով, որ չենք ցանկանում մասնակցել արտահերթ ընտրությունների, այլ որովհետեւ չենք կարող ընդունել ճնշումն օրենսդիրների վրա»,- ասել է պառլամենտի խոսնակ Արա Բաբլոյանը»,- գրում է ամերիկյան հեղինակավոր պարբերականը եւ հավելում, որ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին բողոքել այդ քայլի դեմ։ Մի քանի հազար մարդ արագ հավաքվել է պառլամենտի շենքի մոտ։



«Փաշինյանամետ օրենսդիրներն էլ փակել են պառլամենտի շենքի մուտքերը, որպեսզի թույլ չտան նրա քաղաքական հակառակորդներին հեռանալ շենքից։ Իր բոցաշունչ ելույթում Փաշինյանը հարձակում է գործել Հանրապետական կուսակցության եւ նրա դաշնակիցների վրա եւ կատարվածը անվանել «հակահեղափոխական քայլ»։ Փաշինյանը հայտարարել է, որ նրանք պատերազմ են մղում սեփական ժողովրդի դեմ։ Միաժամանակ նաեւ որոշում է կայացրել հեռացնել աշխատանքից այն նախարարներին, որոնք պատկանում են այն երկու կուսակցություններին, որոնք միացել են իր քաղաքական հակառակորդներին»,- ամփոփում է NYT-ը, անդրադառնալով նաեւ Հայաստանում տեղի ունեցած գարնանային ներքաղաքական զարգացումներին։