17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ
Ժամը 17:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:



Հաղորդվում է, որ Քանաքեռ-Զեյթուն 3/24 տեղամաս ընտրողներից մեկը ներկայացել է «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս, և ընտրողն ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից:



Աջափնյակի 6/8 տեղամաս ընտրողներից մեկը ներկայացել է «դուխով» գլխարկով: Հանձնաժողովի անդամները զգուշացրել են վերջինիս, և ընտրողն ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից: Նույն տեղամասում նաև դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին:



Ավանի 1/3-րդ տեղամասում տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու համար, որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: