Հունգարիան նոր վարչական դատարաններ կստեղծի կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար

Հունգարիան նոր վարչական դատարաններ կստեղծի կառավարման ճգնաժամը հաղթահարելու համար
Հունգարիան կստեղծի նոր վարչական դատարանների համակարգ լուծելու համար այն խնդիրները, որոնք կապված են պետական կառավարման խնդիրների հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի Արդարադատության նախարար Լասլո Տրոչանին, նշելով, որ նշված խնդիրները նաեւ հարուցել են ԵՄ անհանգստությունը կապված երկրում իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովման հետ։ Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը ԵՄ կանոնները խախտելու եւ արժեքներից շեղվելու համար քվեարկել էր սանկցիաներ կիրառել ընդդեմ Հունգարիայի, սակայն Բուդապեշտը հայտարարեց իր հերթին, որ կբողոքարկի այդ որոշումը ԵՄ դատարանում։



Նախարար Տրոչանին դեռ անցյալ շաբաթ էր հայտարարել, որ Բրյուսելի մտավախությունները կապված այն հանգամանքի հետ, որ նոր դատարաններում նախագահելու համար կնշանակվեն կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանի հանդեպ լոյալ դատավորները, անհիմն են։