Ավտովթարից խոտածածկ տարածք է հրդեհվել, վարորդը՝ հոսպիտալացվել

Ավտովթարից խոտածածկ տարածք է հրդեհվել, վարորդը՝ հոսպիտալացվել
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ռանչպար գյուղի սկզբնամասում:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Ռանչպար գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Շ. Մ.) կողաշրջվել է և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



Մոտակայքում այրվել է մոտ 50 քմ խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 15:44-ին:



Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: