Պենտագոնը «Սպիտակ սաղավարտավորների» աշխատանքը համարում է հերոսական

Պենտագոնը «Սպիտակ սաղավարտավորների» աշխատանքը համարում է հերոսական
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք բարձր են գնահատում «Սպիտակ սաղավարտավորներ» կազմակերպության գործունեությունը՝ այն համարելով հերոսական։ Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը։



Համաձայն հայտարարության, ոչ կառավարական այդ կազմակերպությունը փրկել է հազարավոր կյանքեր։ «Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը շարունակելու են այդ կազմակերպության հերոսական գործը»։ Նշենք, որ ռուսական կողմը մեղադրում է այդ կազմակերպությանը սադրանքների մեջ։