Ուկրաինան զորքեր է տեղափոխել դեպի Ազովի ծովի մերձափնյա տարածքներ

Ուկրաինան զորքեր է տեղափոխել դեպի Ազովի ծովի մերձափնյա տարածքներ
Ուկրաինայի Զինված ուժերի Ցամաքային ուժերի հրամանատար Սերգեյ Պոպկոն հայտարարել է, որ զորախմբեր է տեղափոխվել Ազովի ծովի ափամերձ շրջաններ։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։



Զորքերի տեղափոխումն ու վերադասավորումը տեղի է ունեցել երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության որոշմամբ եւ նպատակ ունի Մերձազովյան շրջանում լիակատար վերահսկողություն ապահովել եւ լիարժեք դարձնել մերձափնյա տարածքների պաշտպանությունը։ Տեղափոխվել է նաեւ ռազմական ծանր տեխնիկա եւ հրետանի։