Արդյոք այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին Պուտինը կայցելի՞ Երեւան․ «Կոմերսանտ»

Արդյոք այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին Պուտինը կայցելի՞ Երեւան․ «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո այդ հանդիպման արդյունքների հետ կապված զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ներկայացնում ենք թարգմանաբար։



**-Նախկինում դուք հասկացրել եք, որ այնքան էլ բավարարված չեք ՀԱՊԿ գործակցությունից։ Ի՞նչ եք նկատի ունեցել, վերծանեցեք խնդրեմ։ Ի՞նչն այն չէ, ըստ ձեզ։**



-Կա մի պարզ հարց։ Ի՞նչ հանձնառություններ ունեն ՀԱՊԿ անդամները մեկմեկու հանդեպ եւ կազմակերպության հանդեպ, եւ ինչ հանձնառություններ ունի ստանձնած կազմակերպությունները կոնկրետ անդամների առաջ։



**-Դա պարզ չի՞ ձեզ համար։**



-Կարծում եմ, մինչեւ վերջ որեւէ մեկի համար դա պարզ չի։ Կարծում եմ, որ ունենք ընդհանուր նպատակ՝ բարձրացնել ՀԱՊԿ արդյունավետությունը։ Եկեք չմոռանանք, որ դա նաեւ մեր կազմակերպությունն է, եւ այն հավաքական կազմակերպություն է։ Չպետք է մտածել, որ նրա հեղինակության մասին մեկը ավելի շատ է մտածում, քան մյուսը։ Կարող եմ երաշխավորել, որ այն Հայաստանի համար շատ ու շատ կարեւոր կազմակերպություն է։ Եվ մեզ համար կարեւոր է, որ այն լինի արդյունավետ։



**-Որքանո՞վ են ձեզ համար պարտականությունները լղոզված։ Պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ, ինչի մասին դուք հաճախ եք խոսում, արդյոք ՀԱՊԿ-ը գալո՞ւ է Հայաստանին օգնության, թե ոչ։**



-Այո, ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնության գալ։ Եվ մենք էլ պետք է մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի դա լինի իրականում։ Պայմանագրի իմաստը հենց դա է։ Սակայն պետք է ստեղծել մեխանիզմներ, որպեսզի իրականում լինի այն, ինչ գրված է պայմանագրով։ Սա մեզ համար կարեւոր հարց է։



**-Դուք ասացիք, որ կոնկրետ համաձայնագրեր, ներառյալ ռազմական պայմանագրեր, դուք ստորագրելու եք պաշտոնական այցի ժամանակ, երբ ինքներդ գաք էլի Մոսկվա, կամ Վլադիմիր Պուտինը մեկնի Հայաստան։**



-Ես նկատի ունեի, որ մենք հիմա փաստեցինք, որ ունենք համաձայնություն հարաբերությունների զարգացման հիմնական ուղղություններով։ Հիմա պետք է աշխատենք կոնկրետ պայմանագրերի վրա եւ ստորագրենք այն։ Հիմա աշխատելու ենք որոշների վրա՝ կապված գազի, ատոմային էներգետիկայի եւ ռազմատեխնիկական համագործակցության հետ։



**-Ե՞րբ կլինեն այդ այցերը, որոնց մասին ասացիք։ Դուք արդեն երեք անգամ եղել եք, իսկ Պուտինը չի եղել Երեւանում ձեր վարչապետության օրոք։**



-Ես Վլադիմիր Պուտինին հրավիրեցի Երեւան, եւ մենք պայմանավորվեցինք, որ մոտ ապագայում այդ այցը կլինի։



**-Մինչեւ այս տարեվե՞րջ, թե՞ հաջորդ տարի։**



-Եթե ոչ մինչեւ այս տարեվերջ, ապա հաջորդ տարվա սկզբին։



**-Հրավերն ընդունվե՞լ է։**



-Այո, իհարկե։