Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ինքը պատրաստ ա, որ հրապարակում իրեն գնդակահարեն

Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ինքը պատրաստ ա, որ հրապարակում իրեն գնդակահարեն
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իր վերաբերմունքը, եթե պարզվի՝ իր խնամի Հովիկ Աբրահամյանն էլ կապ ունի Մարտի 1-ի հետ:



«Ուրեմն, եթե Հովիկ Աբրահմյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասել էի՝ Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նենց էլ Հովիկ Աբրահամյանը պատրաստ ա, որ հրապարակում իրեն գնդակահարեն»:



Դիտարկմանը, թե գնդակահարության հոդված չկա, կողքից Պետրոս Ղազարյանը հուշեց, Ծառուկյանն էլ հաստատեց, որ իրենք կավելացնեն օրենսգրքում նման հոդված: Ծառուկյանը նաև հայտարարեց, որ չի կարելի մարդկանց շանտաժի ենթարկել:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**