Զինվորի սնունդ յուրացնելու մասով Գրիգորյանի մեղադրանքը անտաղանդ ու հիմար բլեֆ էր

Զինվորի սնունդ յուրացնելու մասով Գրիգորյանի մեղադրանքը  անտաղանդ ու հիմար բլեֆ էր
Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է․



«Արդեն այսօր պարզ է, որ մեղադրանքի կողմին (դատախազություն/ՀՔԾ) պատվիրված Մանվել Գրիգորյանի մեղադրանքը առնվազն զինվորի սնունդ յուրացնելու մասով՝ անտաղանդ ու հիմար բլեֆ էր։ Հիմա հարց փրփուրը բերաններին բարձր գաղափարներից խոսող, բայց գործընկերոջը հանձնած ԱԺ պատգամավորներին՝ բա Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կողմից դավաճանված Արցախի հերոսի առողջության վիճակը, բա չե՞ք ասում՝ միհատ գնանք տեսնենք ոնց է, ասենք կներես, որ քեզ շառով տվողների կուտը կերանք ու այդքան դուխ ու խելք չունեցանք, որ գոնե սպասէինք թեկուզև պատվիրված նախաքննության ավարտին մինչև չուզողներիտ ջրաղացին ջուր լցնելը, չեոր այսօր Արցախի անկախության օրն է ու հենց դու ես, որ մեզանից բոլորիցս իրար հետ վերցրած ամենա մեծ ավանդն ունես այդ գործում։



Իմ կողմից՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու կողմ քվեարկած ոչ մի պատգամավոր այլևս արժանի չի լինի հաջորդ ԱԺ֊ում, եթե քայլեր չձեռնարկի նրան ազատելու համար։ Իրականում՝ ու՞մ է պետք խաբնվող ու սխալը չուղող պատգամավորը։ Չեմ քվեարկելու ոչ մեկիդ օգտին, եթե ընկերոջը ձեռք չեք մեկնում նեղության մեջ, ժողովրդի համար ի՞նչ պիտի անեք»։