«Հրապարակ»․ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում

«Հրապարակ»․ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում
Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։



Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել եւ գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված եւ առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի, ուստի Ադրբեջանի անդամակցության առաջ, կարելի է ասել, կանաչ լույս է վառվում։