Ես Ամերիկան կրկին դարձրել եմ մեծ․ Դոնալդ Թրամփ

Ես Ամերիկան կրկին դարձրել եմ մեծ․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում մեկնաբանել է Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյի հայտարարությունն այն մասին, թե արդյոք Միացյալ Նահանգները կլինի մեծ Թրամփի օրոք։ Նախագահ Թրամփը գրել է, որ նահանգապետ Կուոմոյի հայտարարությունը հիմար հայտարարություն է, քանի որ ինքն արդեն Ամերիկան մեծ է դարձրել եւ համոզվելու համար խորհուրդ է տվել նայել շուկաների, աշխատատեղերի, ռազմական հաջողությունների վիճակագրությունը։ Թրամփը նաեւ հույս է հայտնել, որ իրենք էլ ավելի լավը եւ էլ ավելի հզոր կլինեն։ Նշենք, որ նահանգապետ Կուոմոն հայտարարել էր, որ անկարելի է Ամերիկան դարձնել կրկին մեծ, քանի որ այն իր մեծության գագաթնակետին չի էլ հասել։